11.24.2011

Թորոս Ռոսլինի մանրանկարները այլևս պատկանում են իրական տերերին

Լոնդոնում տեղի ունեցավ XIII դարի 2  հայկական մանրանկարների պաշտոնական հանձնումը Հայ Առաքելական Եկեղեցուն:
Թորոս Ռոսլինը ապրել է Կիլիկյան Հայաստանում ու ստեղծագործել Հռոմկլա ամրոցում,  որը տևական ժամանակ եղել է Հայոց կաթողիկոսների աթոռանիստ:  Գոյություն ունեն  7 ձեռագրեր, որոնք անկասկած զարդարված են  Ռոսլինի կողմից .  երկուսը` Երևանի Մ. Մաշտոցի անվան մատենադարանում, 4-ը` Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում,  և մեկը` ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում:
Ավետարանի պատվիրատուն ու հովանավորը,  որից պոկված են նկարազարդ էջերը, Կեռան թագուհին է` Լևոն Բ թագավորի կինը:  Ավետարանը 1272 թվականի է:

Նկարազարդ էջերը անհայտ հանգամանքներում անհետացել են մոտ 100 տարի առաջ:
Այնուհետև նրանք հայտնվել են հոլանդացի կոլեկցիոներ Միշել վան Ռեյնի հավաքածուում: 1987 թվականին հույն միլիարդատեր Թանասիս Մարտինոսը ձեռք է բերում վան Ռեյնի ողջ հավաքածուն, այդ թվում նաև 2 հայկական մանրանկարները: 2011 թվականի մայիսին Մարտինոսի ներկայացուցիչը կապնվում է հայր Ներսես-Վաչե Ներսիսյանի հետ, որը նաև Բրիտանական գրադարանի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչն է, ու խնդրում նրան գնահատել 2 հայկական մանրանկարները: Հայր  Ներսեսը ճանաչում է մանրանկարները ու հայտնում նրանց, վերջիններս էլ պահանջում են ապացույցներ այն բանի, որ մանրանկարները իրոք Կեռան թագուհու ավետարանից են:  Հայր Ներսեսը կարճ ժամանակում հավաքում է  բոլոր ապացույցները ու հույն միլիարդատերը որոշում է վերադարձնել մանրանկարները Հայ եկեղեցուն: Եվ նոյեմբերի 6-ին` Լոնդոնի Ս. Եղիշե հայկական եկեղեցում կայացավ մանրանկարների պաշտոնական հանձնման արարողությունը:
Գողացված էջերից առաջինում (ձախից) պատկերված է Մարկոս Ավետարանիչը, իսկ երկրորդում (աջից) ` Աստծո Համբարձման տեսարանը:
Սկզբից մատուցվեց Սուրբ Պատարագ:





































                                                                        Հետո Հայր Ներսեսը պատմեց մանրանկարների պատմությունը:









































Ահա և Թանասիս Մարտինոսը
























Նրա բարեպաշտությունը դժվար է նկարագրել.
«Ես ձեզ չեմ ասի, թե ինչ գումարներ է ծախսել պարոն Մարտինոսը այս մանրանկարները ձեռք բերելու համար: Կարևորն այն է, որ նա հիմա դրանք նվիրում է Հայ եկեղեցուն, որպեսզի դրանք վերաառնան իրենց տեղը` Կեռան թագուհու Ավետարանը: »

Комментариев нет:

Отправить комментарий